Լրահոս

03.07.2017 11:55


Վանաձորում հայտնաբերվել է դի

Վանաձորում հայտնաբերվել է դի

Հուլիսի 2-ին, ժամը 22։18-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լուռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսզանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտաբերել 1950 թ. ծնված Ս. Հ.-ի դին։

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը