Լրահոս

03.07.2017 11:21


Արմավիրում բախվել են «Mercedes E320»-ը և «Mercedes Sprinter»-ը. վերջինս կողաշրջվել է

Արմավիրում բախվել են «Mercedes E320»-ը և «Mercedes Sprinter»-ը. վերջինս կողաշրջվել է

Հուլիսի 2-ին, ժամը 17:30-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանի-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի 31 ՏՕ 010 (վարորդ՝ 1971 թ. ծնված Վ. Մ.) և «Mercedes Sprinter» մակնիշի 91 VQ 900 (վարորդ՝ 1985թ. ծնված Ա. Ու.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվել է։

Փրկարարները փակել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Մ-ը տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը