Լրահոս

02.07.2017 22:54


Բալահովիտում և Արտաշատում հայտնաբերվել են օձեր

Բալահովիտում և Արտաշատում հայտնաբերվել են օձեր

Հուլիսի 2-ին, ժամը 18:43-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 2-ին, ժամը 11:45-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի հյուրասենյակում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը