Լրահոս

02.07.2017 22:48


Մահվան ելքով ՃՏՊ Ախուրյան գյուղում

Մահվան ելքով ՃՏՊ Ախուրյան գյուղում

Հուլիսի 2-ին, ժամը 12:34-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ախուրյանի խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 62 RR 062 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Ղ.-ը (ծնվ. 2001 թ.), Հ. Ա.-ը (ծնվ. 2001 թ.) և Ա. Գ.-ը (ծնվ. 2001 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ Ա․ Գ.-ն գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Հ. Ա.-ը և Վ. Ղ.-ը տեղափոխվել են Գյումրի քաղաքի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը