Լրահոս

02.07.2017 07:50


Հրազդանում բնակարան է այրվել․ սեփականատերը ներսում է եղել

Հրազդանում բնակարան է այրվել․ սեփականատերը ներսում է եղել

Հուլիսի 1-ին, ժամը 20:00-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում:

Փրկարարները բնակարանի սեփականատեր՝ 1926 թ. ծնված Մ. Խ.-ին դուրս են բերել բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. քաղաքացին հրաժարվել է բժիշկների օգնությունից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:20-ին, մարվել՝ 20:53-ին: Այրվել է հյուրասենյակը (24 քմ)՝ գույքով:

Այս խորագրի վերջին նյութերը