Լրահոս

02.07.2017 07:35


Երևանում, Գուգարքում, Վայքում և Քասախում հայտնաբերվել են օձեր

Երևանում, Գուգարքում, Վայքում և Քասախում հայտնաբերվել են օձեր

Հուլիսի 1-ին, ժամը 21:16-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 1-ին, ժամը 19:45-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող էլ. ենթակայանի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Մյասնիկյան փողոցի տներից մեկին հարակից էլ. ենթակայանի մոտակայքից հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 1-ին, ժամը 19:16-ին տեղեկություն է ստացվել, որ Քասախ գյուղում` «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակա շինությունում, նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեխափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 1-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի տներից մեկի բակում քաղաքացիները գյուրզա տեսակի երկու օձ են բռնել (տարայի մեջ է), որոնց անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն օձերին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ հայտնաբերվել է օձ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի փոքր գերեզմանատան մոտակայքում (տարայի մեջ է). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը