Լրահոս

01.07.2017 22:10


Ներքին Գետաշենում երեխան ընկել է գետը

Ներքին Գետաշենում երեխան ընկել է գետը

Հուլիսի 1-ին, ժամը 16:52-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ երեխան ընկել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղին հարակից հոսող գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Ժամը 18:34-ին ջրափրկարարները Արգիճի գետից դուրս են բերել 2002 թ. ծնված Գ. Գ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը