Աշխարհ

01.07.2017 07:54


Նյու Յորքի հիվանդանոցում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ կան տուժածներ և զոհ (տեսանյութ)

Նյու Յորքի հիվանդանոցում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ կան տուժածներ և զոհ (տեսանյութ)

Փոխհրաձգություն է տեղի ունեցել Նյու Յորքի Բրոնքս թաղամասի հիվանդանոցում․ կա մեկ զոհ և 6 տուժած։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, հրաձգությունը եղել է հիվանդանոցի 16-րդ հարկում։

Հրաձիգն ինքնասպան է եղել, իսկ նրա կողքին հայտնաբերվել է բժշկուհիներից մեկի դին։

ԱՄՆ հետախուզությունից հայտնել են, որ կատարվածն ահաբեկչության հետ կապ չունի։

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ կրակ բացողը բժիշկ Հենրի Բելլոն է եղել, ով նախկինում ընտանեկան թերապևտ է աշխատել այդ հիվանդանոցում։

Նա հրազենն իր հետ հիվանդանոց է անցկացրել բժշկական խալաթի տակ թաքցնելով։

2015թ․ Հենրիին հնարավորություն էր տրվել հեռանալ աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն, այն բանից հետո, երբ նրան մեղադրել էին ոտնձգությունների համար։ Մինչ այդ նա մի քանի անգամ ձերբակալվել էր նույն մեղադրանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը