Լրահոս

01.07.2017 10:55


Գողություն օծանելիքի խանութից (տեսանյութ)

Գողություն օծանելիքի խանութից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու օծանելիքի խանութից գողություն կատարած անձի ինքնությունը։

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 18-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Հյուսիսային պողոտայում գործող օծանելիքի խանութից գաղտնի հափշտակել է օծանելիք՝ պատճառելով նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են օծանելիքի խանութի սրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ջինսե տաբատով, ակնոցներով, սև շապիկով մի երիտասարդ խանութի ներսում` ցուցափեղկից, վերցնում ինչ-որ առարկա, դնում հագուստի մեջ և հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Վարույթն իրականացնող մարմինը խնդրում է նշված երիտասարդին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը