Լրահոս

01.07.2017 12:05


Մուրացանի փողոցի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակի տանիքից ծուխ է նկատվել

Մուրացանի փողոցի շենքերից մեկի մոտ գտնվող ավտոտնակի տանիքից ծուխ է նկատվել

Հունիսի 30-ին, ժամը 14:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացանի փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:34-ին:

Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը՝ 2 քմ և մոտակայքում կուտակված աղբ՝ 3 խմ:

Այս խորագրի վերջին նյութերը