Լրահոս

01.07.2017 09:29


Նախկին ընկերուհուն ծեծել է՝ իրեն դավաճանելու համար

Նախկին ընկերուհուն ծեծել է՝ իրեն դավաճանելու համար

Տղամարդը նախկին ընկերուհուն ծեծի է ենթարկել՝ իրեն դավաճանելու հարցի շուրջ քննարկման ժամանակ:

Ըստ մեղադրանքի՝ Թաթուլը 2017 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գնացել է նախկին ընկերուհու տուն, որտեղ իրեն դավաճանելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում բնակարանի հյուրասենյակում մեկ անգամ ոտքով դիտավորյալ հարվածել է ընկերուհու ձախ ոտքին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ձախ սրունքի շրջանի արյունազեղման ձևով վնասվածք:

Այդ ամենից հետո էլ շենքի մուտքում շարունակվող վիճաբանության ընթացքում Թաթուլը մեկ անգամ դիտավորյալ հարվածել է նախկին ընկերուհու կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Թաթուլին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն արդեն դատարանում է:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը