Լրահոս

21.01.2010 15:54


ՀՀ նախկին ԱԳ նախարարն Է. Նալբանդյանի և Ա. Դավութօղլուի հեռախոսազրույցը նմանեցրել է 2 աքլորի խոսակցության

ՀՀ նախկին ԱԳ նախարարն Է. Նալբանդյանի և Ա. Դավութօղլուի հեռախոսազրույցը նմանեցրել է 2 աքլորի խոսակցության

-Դա 2 աքլորի խոսակցության նման է,- հայտարարել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի միջև կայացած հեռախոսազրույցի մասին.

-Ամեն մեկն ասում էր՝ զանգեցի, տեղը դրեցի, հայտնեցի իմ մտահոգությունը, ասացի՝ չհամարձակվե՛ք այլևս պատրվակներ բռնել, նա էլ ասում է՝ ե՛ս տեղը դրեցի։ Սա աբսուրդ է ինձ համար։ Սա ընդամենը ներքին օգտագործման հերթական բաներից է։ Էդիկ Նալբանդյանը հոդաբաշխ արտահայտություններ այնպես էլ չի կարողանում արտահայտել, հիմա չգիտենք՝ այս չլսած, չիմացած խոսակցության իր մեկնաբանությունն ինչքանո՞վ է արտահայտում... իրարամերժ բաներ են ասում։ Թե ի՞նչ են խոսել՝ հավանաբար, խաշից, քյաբաբից կամ էլ տոլմայից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը