Լրահոս

21.01.2010 15:29

ՀՀ նախկին ԱԳ նախարար. «Ռուսաստանի ձեռքում է ԼՂ–ի բանալին»

ՀՀ նախկին ԱԳ նախարար. «Ռուսաստանի ձեռքում է ԼՂ–ի բանալին»

-Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը սերտորեն կապված և պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման զարգացումներով,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ ազգային կոնգրեսի» անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ Թուրքիայի խորհրդարանը հայ-թուրքական արձանագրությունները կվավերացնի միայն  այն բանից հետո, երբ ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցում նշանակալի առաջընթաց կարձանագրվի։

-Հայկական կողմն ի սկզբանե պատրաստ է եղել ԼՂ-ի հարցում զիջումների գնալու հաշվին բարելավել հայ-թուրքական հարաբերությունները։ Այդ բանավոր համաձայնությունն առկա է եղել. դրա համար է գործընթացը գնացել,- հայտարարել է Ա. Արզումանյանը՝ այդուհանդերձ նշելով, որ ինչպես «ֆուտբոլային» դիվանագիտությունն է սկսվել Մոսկվա քաղաքից, այնպես էլ ԼՂ-ի խնդրի կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։