Աշխարհ

30.06.2017 12:50


BBC-ի թղթակիցը արտաքսվել է Թուրքիայից

BBC-ի թղթակիցը արտաքսվել է Թուրքիայից

Բրիտանական հայտնի BBC հեռուստառադիոընկերությունը թղթակից Ջիյար Գոլը արտաքսվել է Թուրքիայից: Ըստ թուրքական «Evrenesel» լրատվամիջոցի՝ Գոլը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում և անազատության մեջ պահվել 5 ժամ: Դրանից հետո որոշում է կայացվել թղթակցին արտաքսել Թուրքիայի սահմաններից:

Աղբյուրը չի մանրամասնում, թե որն է եղել ձերբակալման և արտաքսման պատճառը:

Թղթակիցը Twitter-ի էջում հանրությանը տեղեկացրել է իր արտաքսման մասին, սակայն նույնպես չի նշել, թե որն է եղել դրա պատճառը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը