Աշխարհ

30.06.2017 12:11


Առնո Բաբաջանյանի պատվին «Աերոֆլոտ»-ն ինքնաթիռ է անվանակոչել

Առնո Բաբաջանյանի պատվին «Աերոֆլոտ»-ն ինքնաթիռ է անվանակոչել

«Աերոֆլոտ» ավիաընկերությունն իր ինքնաթիռներից մեկն անվանակոչել է ի պատիվ հայազգի հայտնի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի։ Այս որոշումը կայացրել է ՌԴ Տրանսպորտի նախարարությունը՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի կողմից ստացված դիմումի հիման վրա։

«A. BABAJANYAN» գրությամբ Boeing 777-ը հունիսի 29-ին ժամանել է ընկերության ավիապարկ։

Հիմնադրամի հիմնադիր, կոմպոզիտորի որդի Արա Բլաբաջանյանը նշել է, որ որոշումը նախարարությունն ընդունել է դիմումը ստանալուց գրեթե մեկ ամիս հետո։ Այս մասին փոխանցում է rusarminfo-ն։

Ինքնաթիռը կիրականացնի միջմայրցամաքային չվերթներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը