Աշխարհ

30.06.2017 11:38


Լավրովն ու Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջև հեռախոսազրույց է կայացել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են ռուս-ամերիկյան օրակարգի հրատապ հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Համբուրգում հուլիսի 7-9-ը նախատեսված Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում հանդիպելու են Լավրովն ու Թիլերսոնը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը