Լրահոս

18.12.2010 17:23


Վազգեն Խաչիկյան. «Այն, ինչ ասվում է, գիտական ֆանտաստիկայի ժանրից է»

Վազգեն Խաչիկյան. «Այն, ինչ ասվում է, գիտական ֆանտաստիկայի ժանրից է»

ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողներին մեկնաբանելով իր պաշտոնանկությունը' Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն ասել է, որ դրա պատճառներն ինքը տեսնում է պաշտոնական վարկածի մեջ։

Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկություններին, թե ինքը հեռացվել է պաշտոնից ֆինանսական մեքենայություններ անելու համար, Վ.Խաչիկյանն ասել է.

-Կհրապարակվի ակտը, կլինեն մեկնաբանություններ։

Նա նշել է, որ պաշտոնանկությունը եղել է հրամանագրով և չի ցանկանում մեկնաբանել։

Մամուլում եղած հրապարակումերի վերաբերյալ նա նաև ասել է.

-Եթե Հայաստանում մի խելամիտ մարդ կա, որ դրան կհավատա, ապա մենք կողջունենք այդ խելամիտ մարդկանց, որովհետև այն, ինչ ասվում է, գիտական ֆանտաստիկայի ժանրից է։ Ցանկացած ոլորտում լինում են խախտումներ, խոսքը այն չափերի մասին է, ինչ-որ եղել է մամուլում և ինչ-որ շրջանառվում է, այսպես կոչված, մեռած հոգիներ, նրանց թվաքանակ և ֆինանսական չարաշահումների չափը։

Ինչ վերաբերում է վերջին կադրային փոփոխություններին, նա ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել այդ կարգի որոշումը, քանի որ իր իրավասությունից դուրս է։

Իրեն պաշտոնից հեռացնելու որոշումը Վազգեն Խաչիկյանն արդարացի է համարում.

-Մարդը, եթե նշանակվում է, մի անգամ էլ պետք է ազատվի, հիմա թե ինչքան ժամանակահատված հետո և ինչու, դա էլ խնդիր է։

Նոր պաշտոնի անցնելու առաջարկի վերաբերյալ հարցը ևս Վազգեն Խաչիկյանը չի ցանկացել մեկնաբանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը