Լրահոս

30.06.2017 10:53


Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած

Հունիսի 29-ին, ժամը 21:38-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի մոտակայքում բախվել են Nissan March մակնիշի 34 OA 569 (վարորդ՝ Է. Ս.) և Ford Transit մակնիշի 34 NL 834 (վարորդ՝ Ս. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Nissan March մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2015 թ. ծնված Հ. Թ.-ը հոսպիտալացվել է Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը