Լրահոս

21.01.2010 15:26


Արմեն Մարտիրոսյանը և՛ հնարավոր է համարել, և՛ բացառել

Արմեն Մարտիրոսյանը և՛ հնարավոր է համարել, և՛ բացառել

-Հնարավոր է, որ Թուրքիայի խորհրդարանը մինչև ապրիլի 24-ը վավերացնի արձանագրությունները, բայց Թուրքիան խնդիր ունի, որ ամբողջ ծավալով պաշտպանի Ադրբեջանի շահը,-պատասխանելով «7օր»-ի թղթակցի հարցին, թե Թուրքիայի խորհրդարանը ե՞րբ կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ ասել է «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը,-սակայն հաշվի առնելով ներքաղաքական զարգացումները՝ չեմ բացառում, որ, ինչ-ինչ խնդիրներից ելնելով, մինչև ապրիլի 24-ը Թուրքիան չվավերացնի արձանագրությունները։ Բոլորիս համար պարզ է, որ տրամաբանական ժամկետն ապրիլի 24-ն է, որովհետև թուրքական գործընթացները միշտ կապված են եղել Ցեղասպանության հետ,-հավելել է Ա. Մարտիրոսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը