Լրահոս

18.12.2010 17:32


Վազգեն Խաչիկյանը չի պատրաստվում անդամագրվել այլ կուսակցության

Վազգեն Խաչիկյանը չի պատրաստվում անդամագրվել այլ կուսակցության

ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գնահատելով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը` Սոցիալական ապահովության պետական ծառայության արդեն նախկին պետ Վազգեն Խաչիկյանը «7օր»-ին ասել է.

-Ինքն է այդ հրաժարականի դիմումը ներկայացրել, իսկ պատճառները բազում քննարկումների ենթարկված են։

Այդուհանդերձ, քաղաքապետի պաշտոնում Գագիկ Բեգլարյանի աշխատանքը Վազգեն Խաչիկյանը դրական է գնահատել` նշելով, որ նրա պաշտոնավարման ժամանակ Երևան քաղաքում դրական փոփոխություններ են եղել։

Ինչ վերաբերում է կուսակցությունից դուրս գալու իր մտադրություններին, նա նշել է.

-Եթե կա մի կուսակցություն, ապա դա Հանարապետականն է, և ես այլ կուսակցության անդամագրվել չեմ պատրաստվում, ինչպես նաև չեմ պատրաստվում դուրս գալ Հանարապետական կուսակցությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը