Լրահոս

29.06.2017 17:04


Փսորիազ. ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք

Փսորիազ. ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք

Բժշկագիտությունն առաջ է շարժվում հսկայական քայլերով: Սակայն կան հիվանդություններ, որոնց առաջացման պատճառները մինչև այսօր հայտնի չեն, ինչպես օրինակ փսորիոազը:

Հայտնի է, որ հիվանդության զարգացման հարցում մեծ դերակատարությունի գենետիկ նախատրամադրվածությունը: Այն խրոնիկ մաշկային հիվանդություն է: Կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, ընդ որում՝ որքան երիտասարդ է մարդը և ակտիվ է նրա նյութափոխանակությունը, այնքան ավելի բուռն է լինում հիվանդության արտահայտումը:

Հիվանդության առաջին նախանշանները հիմնականում հայտնվում են գլխամաշկի վրա, այնուհետև տարածվում ականջների շրջանում: Չորությունն ու թեփոտվածությունը կարող են ի հայտ գալ նաև արմունկներին, ծնկներին և մեջքին: Ապա առաջանում են կարմիր բծեր, և, եթե ժամանակին չդիմել մաշկաբանի՝ կզարգանան եղջերային վերքեր: Հիվանդության խորացման պարագայում պրոցեսի մեջ կարող են ընդգրկվել նաև եղունգները, կարող են ախտահարվել հոդերը: Որոշ բարդացած դեպքերում անգամ այնպիսի պատյան է առաջանում, որն առանց վիրահատական միջամտության հեռացնել հնարավոր չէ:

Փսորիազի տեսակներ կան, որոնք ակտիվանում են ամռանը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումից, և կան տեսակներ, որոնք հակառակը՝ ամռանը ավելի լավ վիճակում են լինում՝ նույն ճառագայթումից կամ ուղղակի օդի փոփոխությունից: Ապացուցված չէ, որ որևէ սննդից փսորիազը կարող է ավելի ակտիվանալ, բայց բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում խուսափել կծու, թթու կամ շատ աղի, գրգռող մթերքներից, խմիչքից և ծխախոտից:

Պետք է նկատի ունենալ, որ փսորիազի ախտանիշները հատուկ են նաև այլ հիվանդությունների, ուստի ինքնուրույն ախտորոշել, առավել ևս՝ բուժել այն, ոչ մի դեպքում չի կարելի: Հարկավոր է դիմել բժշկի ու բուժում անցնել: Փսորիազի դեպքում հիվանդության բուժման գոհացուցիչ արդյունք համարվում է երկարատև ռեմիսիայի ապահովումը:

Ինչպես մի շարք այլ մաշկային հիվանդությունների, այնպես էլ փսորիազի դեպքում մեծ քանակությամբ քիմիական պրեպարատների օգտագործումը խորհուրդ չի տրվում, ուստի լուծման շատ ավելի արդյունավետ տարբերակ է համարվում բուժումը բուսական ծագման դեղամիջոցներով: Այդ մասին զրուցել ենք “Արտեմիսիա” բնաբուժության կենտրոնի հիմնադիր, բժիշկ-բուսաբույժ, շուրջ 50 տեսակի բուսական բաղադրության դեղերի հեղինակ Բելլա Աբրահամյանի հետ: Կենտրոնը ունի մշակած փսորիազի բուժման կուրս, որն ապահովում է երկարատև կայուն ռեմիսիա՝ պացիենտին հնարավորություն տալով ապրել առավելագույնս լիարժեք կյանքով: Կենտրոնից բազմաթիվ պացիենտներ արդեն իսկ հեռացել են՝գոհունակություն հայտնելով կենտրոնի առաջարկած բուժումներից ու դրանց արդյունքներից:

«Մենք համոզված ենք, որ միայն տեղային միջոցների՝ զանազան քսուկների օգտագործմամբ հնարավոր չէ տևական արդյունքի հասնել: Այդ պատճառով բուժումը սկսում ենք օրգանիզմի ընդհանուր մաքրումից: Սկզբում տալիս ենք բուսական ծագման մաքրող-հակամակաբուծային փոշի, այնուհետև կատարվում է հիդրոկոլոնոթերապիա՝ աղիների լվացում: Եթե պարզվում է, որ նաև ճիճվակրություն կա, հիվանդն անցնում է հակաճիճվային բուժում բուսական ծագման միջոցներով: Մեր փորձը ցույց է տալիս, որ մաքրումը շատ կարևոր է: Դրանից հետո միայն սկսվում է տեղային բուժումը»,- ասում է նա:

«Արտեմիսիա»-ում ոչ միայն նշանակվում են քսուկներ, այլև կազմակերպվում են վաննաներ՝ հատուկ դեղաբույսերով, ծովային աղով, ցորենի թեփով և այլ բնական նյութեր: Ավելի ինտենսիվ ազդեցության համար երբեմն պացիենտը որոշ պրոցեդուրաներ անցնում է կլինիկայում, իսկ վաննաներն ընդունում է տանը: Տեղային օգտագործվում է նաև խիստ հնեցված թեյի սունկ, որը հրաշալի հակաբակտերիալ, փափկեցնող և լիովին անվտանգ միջոց է:

Ինչպես նշվեց՝ փսորիազի բուժման հարցում կարևոր նշանակություն ունի նյարդային համակարգի վիճակը: Այդ նպատակով կիրառվում են բացառապես բուսական ծագման հանգստացնող թուրմեր:

Կենտրոնի նորույթներից է ֆիտոթերմոթերապիան, որն իրենից ներկայացնում է հատուկ փայտից խցիկում կազմակերպվող բույսերի գոլորշիներով շոգեբաղնիք: Այս պրոցեդուրան բավական տարածված և կիրառվող է ԱՄՆ-ում: Այն բացում է մաշկի ծակոտիները, հանում է տոքսինները, հարթեցնում ու փափկեցնում է մաշկը, հանգստացում ու բալանսավորում նյարդային համակարգը: Կոմպլեքս բուժումներում կիրառվում են նաև ֆիզիոթերապևտիկ մեթոդներ:

«Բնաբուժություն՝ չի նշանակում միայն բույսերով բուժում»,-նշում է Բելլա Աբրահամյանը,-«Մենք կիրառում ենք նաև այնպիսի բնանյութեր, ինչպիսիք են մումիան և «քարի յուղը», որոնք աշխարհում լայնորեն կիրառվող բուժական և կոսմետիկ միջոցներ են»:

Մաշկի դիմադրողականությունը բարձրացնելու համար օգտագործվում են տարբեր վիտամիններ և միներալներ: Բուսական դեղամիջոցները պատրաստվում են հենց «Արտեմիսիայում», դրանք չեն պարունակում ոչ մի քիմիական բաղադրիչ: Բույսերը ստացվում են Հայկական հարուստ բնաշխարհից, ինչպես նաև Ալթայից և Չինաստանից, ինչի շնորհիվ պատրաստի միջոցները գրեթե չունեն հակացուցումներ և չեն առաջացնում կողմնակի ազդեցություններ կամ ալերգիաներ, եթե դրանք կիրառվում են իր գործի գիտակ մասնագետի կողմից.

«Մեծագույն պատասխանատվությամբ ենք մոտենում ախտորոշմանը, ու միայն այդ արդյունքների հիման վրա անցնում բուժման: Ի դեպ, փսորիազի ռեմիսիայի ապահովումից հետո մենք նաև մեր պացիենտներին տալիս ենք երկարատև տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված հատուկ լասիոն, որը պացիենտը կարող է օգտագործել, եթե նորից մաշկի վրա փսորիազի որևէ ախտանշան ի հայտ գա»:

Բժշկությունը կարող է հրաշքներ գործել, բայց պացիենտի բուժումը կախված է առաջին հերթին պացիենտից: Եթե մարդը ժամանակին է դիմում բժշկի, իսկ հետո առանց ծուլանալու կատարում է նրա ցուցումները, 99% հավանականությամբ կարող է առողջանալ:

Այս խորագրի վերջին նյութերը