Լրահոս

21.01.2010 15:20

Իրանի արտգործնախարարը ընդունել է Ռոբերտ Քոչարյանին

Իրանի արտգործնախարարը ընդունել է Ռոբերտ Քոչարյանին

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով «Tehran Times»-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չորեքշաբթի օրը Թեհրանում ընդունել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

Իրանի արտգործնախարարը նշել է, որ հայ-իրանական կապերը երկարատև պատմություն ունեն։ Նա նշել է նաև, որ Կովկասի կայունությունը և անվտանգությունը հարկ է ամրապնդել տարածաշրջանային մոտեցումով։

Խոսելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, թե «այդ խնդիրները բխում են Երկրորդ աշխարհամարտից հետո սահմանված՝ աշխարհի կառավարման կոռումպացված համակարգից»։

Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, ասել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ։ Ռոբերտ Քոչարյանը ևս խոսել է տարածաշրջանում անվտանգության և տնտեսական զարգացման հարցերում տարածաշրջանային մոտեցումներով առաջնորդվելու անհրաժեշտության մասին, ասելով, որ «Կովկասի ճգնաժամերը կարգավորելու օտար տերությունների դեղատոմսերը վնասակար են»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։