Լրահոս

29.06.2017 15:41


ՃՏՊ Թաիրով գյուղում․ ուղևորները հոսպիտալացվել են (լրացված)

ՃՏՊ Թաիրով գյուղում․ ուղևորները հոսպիտալացվել են (լրացված)

Հունիսի 29-ին, ժամը 11:55-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մայրաքաղաքային փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում «Mercedes C» մակնիշի 55 NN 051 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

Փրկարարները վարորդին (տվյալները չի հաջողվել պարզել), ուղևորներ՝ 1998 թ. ծնված Ս. Շ.-ին և 1980 թ. ծնված Թ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները Ս. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Թ. Ս.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը