Լրահոս

29.06.2017 21:43


Մայրաքաղաքում կանցկացվի «Խոսող խաղալիք» 4-րդ փառատոնը

Մայրաքաղաքում կանցկացվի «Խոսող խաղալիք» 4-րդ փառատոնը

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով, վաղը՝ հունիսի 30-ին, ժամը 11:00-21:00-ն Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղի կունենա «Խոսող խաղալիք» մանկական 4-րդ փառատոնը։

Հանդիսավոր բացումը տեղի կունենա ժամը 11:00-ին՝ անվանի տիկնիկագործների պատրաստած տիկնիկների ցուցահանդեսով: Փոքրիկներին կհյուրընկալեն հեքիաթների սիրված հերոսները, մուլտֆիլմերի կերպարները, ծաղրածուները:

Փառատոնի ընթացքում երեխաներին հաճելի անակնկալներ կմատուցվեն:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը