Հունիսի 28-ին ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքը փոխանցել է Միացյալ Նահանգների պաշտպանական ոլորտի պաշտոնյաներից մեկից ստացած տեղեկություն այն մասին, որ ամերիկյան կողմը Միջերկրական ծովում Սիրիայի սահմանների մոտ պահում է մեկ ավիակիր, 2 պարեկանավ և 2 հածանավ՝ «քիմիական զենքի կիրառման դեպքում Սիրիային հարվածելու համար»:
razm.info-ն գրում է, որ համաձայն CNN-ի հրապարակած տեղեկության՝ ամերիկյան կողմը հետևում է Սիրիայի «Շայրաթ» ավիաբազային, և եթե Սիրիան կրկին «քիմիական զենք կիրառի»՝ կհրթիռակոծի այն:
Նավերը զինված են ամերիկյան Tomahawk տեսակի թևավոր հրթիռներով: Սակայն ներկայում հարված չի նախապատրաստվում, քանի որ որևէ «կասկածելի գործողություն չի նկատվել»:
Միջերկրական ծովում տեղակայվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի George Bush ավիակիրը: Բացի այդ, ըստ նույն տեղեկության, ամերիկյան կողմը հարվածներին կարող է ներգրավվել նաև Սիրիայում, Իրաքում «Իսլամական պետության» դեմ օգտագործվող տասնյակ ինքնաթիռներ:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ԱՄն զինուժը 59 միավոր թևավոր հրթիռ էր արձակել Սիրիայի Շայրաթ» ավիաբազայի վրա: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք հարվածել են ի պատասխան օրերս Իդլիբում նույն կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն։ Ավելի վաղ սիրիական կողմը ևս հայտարարել է, որ ավիաբազան ԱՄՆ-ի արձակած հրթիռների հետևանքով նյութական կորուստներ ունի:
ԱՄՆ-ն կրկին նավեր է մոտեցրել Սիրիայի սահմանին