Լրահոս

18.12.2010 15:46


Սերժ Սարգսյան. «Ես երբեք որևէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել»

Սերժ Սարգսյան. «Ես երբեք որևէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել»

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսությունը, որը, ըստ  ՀՀ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի, իր համար թանկ հոբելյան է։

Իր ելույթում անդրադառնալով այն  հարցին, որ վերջրս շատ է շրջանառվում, թե  ինքը ԲՀԿ-ին և նրա նախագահ Գագիկ Ծառուկյանին վերջնագիր է ներկայացրել՝ Սերժ Սարգսյանն ասել է.

-Բոլորը լավ գիտեն, որ ես երբեք որևէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավանդ իմ գործընկերների հետ։ Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են ինչպես իմ կուսակցության, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ։ Կարծում եմ՝ դա օրինաչափ է, և հակառակը ենթադրելն ընդհանրապես անտրամաբանական է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը