Տնտեսական

29.06.2017 13:51


Հայաստանը ԵՄ-ից 27.5 մլն եվրո է ստացել

Հայաստանը ԵՄ-ից 27.5 մլն եվրո է ստացել

2016թ․ Հայաստանը Եվրամիությունից շուրջ 27.5 մլն եվրո է ստացել։ Այս մասին ԱԺ-ում նախորդ տարվա պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ տեղեկացրել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Նա նշել է, որ բանակցություններ են ընթացել Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, 2016թ․ Երևան են ժամանել բարձր մակարդակի մի շարք եվրոպական պատվիրակություններ, այդ թվում՝ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին։

2017թ․ Երևանն ու Բրյուսելը սկսել են բանակցություններ վարել միասնական ավիաուղու շուրջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը