Վարդան Այվազյան. «Չի սխալվում միայն մահացած մարդը»
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, «7օր»-ի հարցին ի պատասխան, 1,2% տնտեսական աճն իրատեսական է համարել։
-Ես համոզված եմ, որ 1,2% տնտեսական աճը ոչ միայն կապահովվի, այլ նաև կգերակատարվի,- նշել է Վ. Այվազյանը։
Նա նաև նշել է, որ գուցե բարեփոխումների իրականացման արագությունն իրեն չի բավարարում, և մասնավորապես դանդաղկոտություն կա արտաքին ֆինանսական միջոցները ռեալ սեկտորում ճիշտ և շատ արագ տեղադրելու հարցում, սակայն, ըստ Վ. Այվազյանի, դա կառավարության հրաժարականի համար բավարար առիթ չի կարող լինել։
-Կառավարության հրաժարականն ինքնըստինքյան քաղաքական գործընթաց է, որը պայմանավորված է որոշակի քաղաքական պրոցեսներիով և, բնականաբար, տնտեսական ճչացող անհաջողություններով,- նշել է նա՝ միաժամանակ հավելելով,- չի սխալվում միայն մահացած մարդը։

7or.am