Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառումը, որի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում և' ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերները' ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՅԴ անդամները: Բացակայել են «Ժառանգության» ներկայացուցիչները: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը«7օր»-ին ասել է, որ այդ կուսակցությանը հրավեր չի ուղարկվել: Ներկա են եղել նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Արշակ Սադոյանը և այլոք:
Հատկանշական է, որ միջոցառմանը չի մասնակցել Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ վարչության անդամ Գագիկ Բեգլարյանը, թեև Է. Շարմազանովի խոսքերով' նրան հրավեր ուղարկվել է:
Նշենք նաև, որ ՀՀԿ գրեթե բոլոր անդամները խուսափել են լրագրողների հարցերին պատասխանելուց: Մեկնաբանություններից հրաժարվել է նաև Ներսես Երիցյանը:
Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ-ի միջոցառմանը չի մասնակցել
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառումը, որի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում և' ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերները' ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՅԴ անդամները: Բացակայել են «Ժառանգության» ներկայացուցիչները: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ այդ կուսակցությանը հրավեր չի ուղարկվել: Ներկա են եղել նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Արշակ Սադոյանը և այլոք:

7or.am