Լրահոս

21.01.2010 14:50


«Ժառանգությունը» դատի՞ կտա Հովիկ Աբրահամյանին

«Ժառանգությունը» դատի՞ կտա Հովիկ Աբրահամյանին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փաստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու' ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշումից հետո «Ժառանգություն» խմբակցությունը նամակ էր ուղղել Հ. Աբրահամյանին, որտեղ ասված է, թե այդ քայլը անօրինական է, և իրենք «դեռևս կանդրադառնան այդ հակաօրինական քայլին»։

«7օր»-ի թղթակցի հարցին, թե «դեռևս կանդրադառնանք» ասելով' ի՞նչ նկատի ունեն, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է.

-«ժառանգությունն» այդ ուղղությամբ արդեն աշխատում է, և մենք համապատասխան գրություններ անպայման կուղարկենք միջազգային ասպարեզում աշխատող մեր գործընկերներին։ Հնարավոր է, որ Հայաստանի ներսում փորձենք իրավական լուծում տալ այդ խնդրին: Նկատի ունեմ՝ դատական հայց։

Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե այս պահին չի կարող պնդել, բայց խնդրին իրավական լուծում տալու հավանականությունը շատ բարձր է։

-Սա խիստ բացասական քայլ է, որ իրականացրեց ԱԺ նախագահը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը