Լրահոս

28.06.2017 17:29


Սևան ազգային պարկի Ներքին Գետաշեն գյուղի հարակից տարածքում այրվել է 500քմ խոտածածկույթ

Սևան ազգային պարկի Ներքին Գետաշեն գյուղի հարակից տարածքում այրվել է 500քմ խոտածածկույթ

Հունիսի 27-28-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվել է 250 քմ խոտածածկույթ, Գեղարքունիքի մարզի Սևան ազգային պարկի Ներքին Գետաշեն գյուղի հարակից տարածքում՝ 500քմ, Կոտայքի մարզի Գետարգել գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1500 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը