Լրահոս

21.01.2010 14:19


Ա. Արզումանյանի խոսքերով՝ վերջին շրջանում ՀԱԿ–ի գործունեությունը դիսերտացիայի կամ դոկտորականի թեմա է

Ա. Արզումանյանի խոսքերով՝ վերջին շրջանում ՀԱԿ–ի գործունեությունը դիսերտացիայի կամ դոկտորականի թեմա է

Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Ինչպե՞ս եք գնահատում Հայ ազգային կոնգրեսի գործունեությունը վերջին շրջանում» հարցին՝ ասել է.

-Դա դիսերտացիայի թեմա է։ Հավանաբար կլինեն պատմաբաններ, որոնք դոկտորական կգրեն՝ «ՀԱԿ-ի գործունեությունը 20-րդ դարի վերջին, 21-րդ դարասկզբին հայ իրականության մեջ»։ Դա թողեք մեր ծոռներին։ Ժամանակը կգա, կգրեն։ Ոնց որ թեմա է մեր ֆիդայական շարժումը արևմտյան Հայաստանում։ Հիմա հարցրեք՝ ինչպե՞ս եք գնահատում այդ շարժումը 19-րդ դարի վերջում։ Լա՛վ, դրակա՛ն։

Ինչ վերաբերում է անձամբ իրեն, ապա Ա. Արզումանյանը նշել է, որ իր կյանքում առաջնորդվել է օրենքներով և Սահմանդրությամբ։

-Այս պահին ես դեռ հեղափոխություն անելու որևէ ժամկետ չեմ որոշել ինձ համար,- նշել է Ա. Արզումանյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը