Լրահոս

28.06.2017 10:37


Գնդեվազի մոտ ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին․ ուղևորը մահացել է

Գնդեվազի մոտ ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին․ ուղևորը մահացել է

Հունիսի 27-ին, ժամը 23:22-ին ԱԻՆ-ՈՒՄ ահազանգ է ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 15-րդ կմ-ին ВАЗ 2101 մակնիշի 18 OO 751 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. ուղևոր՝ 1989 թ. ծնված Ս. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Վայքի ԲԿ տեղափոխման ճանապարհին փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ըստ շտապօգնության բժիշկների՝ ուղևորը մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է Վայք քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը