Լրահոս

28.06.2017 10:21


Կոմիտասի պողոտայի և Վահրամ Փափազյան փողոցի խաչմերուկում փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով ընթացող ավտոմեքենաների տակ

Կոմիտասի պողոտայի և Վահրամ Փափազյան փողոցի խաչմերուկում փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով ընթացող ավտոմեքենաների տակ

Հունիսի 27-ին, ժամը 19:53-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վահրամ Փափազյան փողոցի խաչմերուկում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով ընթացող ավտոմեքենաների տակ. անհրաժեշտ է փրկարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են 1995 թ. ծնված Ա. Ա.-ի ինքնասպանության փորձը, ում, այնուհետև, ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը