Լրահոս

21.01.2010 14:07


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է

Ի պատասխան «7օր»-ի «Ինչո՞ւ է լռում սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը» հրապարակման, արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը տեղեկացրել է. որ նախարարության ենթակայության տակ գտնվող ցանկացած ստորաբաժանում, լինի դա ծառայություն կամ վարչություն, իրավունք չունի որևէ զանգվածային լրատվամիջոցի տեղեկություն հաղորդելու, եթե դա չի համապատասխանեցվել նախարարության մամուլի ծառայության կամ մամուլի քարտուղարի հետ։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղարի  դրանք հետևյալ կառույցներն են՝ Հայաստանի փրկարար ծառայություն, պետական ռեզերվներ, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն, սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն և հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային ծառայություն։

Այս խորագրի վերջին նյութերը