Լրահոս

27.06.2017 15:51


Քրդական հիմնախնդրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են տեղի ունեցել Արցախի ԱԺ-ում

Քրդական հիմնախնդրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ են տեղի ունեցել Արցախի ԱԺ-ում
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հունիսի 27-ին խորհրդարանի փոքր դահլիճում կազմակերպել է «Քրդական հիմնախնդիրը և տարածաշրջանային զարգացումները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին հրավիրվել և բանախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտություննների թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը:

Անդրանադառնալով թեմային՝ Վահրամ Պետրոսյանը ներկայացրել է տարածաշրջանում քրդական բնակչության տեղակայվածությանը, ներքրդական բաժանարար գործոններին, քրդական ինքնավարության խնդիրների և քարոզչության վերաբերյալ իր դիտարկումներն ու ուսումնասիրությունները:

Այնուհետև ներկաները հարցեր են առաջադրել և մտքեր փոխանակել մերձավորարևելյան կոնֆլիկտային տարածաշրջանում քրդական հիմնախնդիրների առնչությունների, Թուրքիա-Իրաքյան Քուրդիստան հարաբերությունների, քրդական հարցի համատեքստում Թուրքիա-Իրան հարաբերությունների և քրդական հարցում հայկական դիրքորոշման մասին:

Լսումներին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը պատգամավորներ, պետական համակարգի պատասխանատուներ, քաղաքագիտության և պատմության ոլորտի մասնագետներ և դասախոսներ:
Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը