Լրահոս

27.06.2017 14:25


Սեֆիլյանի գործով նիստին դատարանը սանկցիա կիրառեց փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ

Սեֆիլյանի գործով նիստին դատարանը սանկցիա կիրառեց փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ

Սեֆիլյանի գործով նիստի ժամանակ նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը սանկցիա կիրառեց փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ և նրան պատասխանատվության ենթարկելու հարցով կդիմի Փաստաբանական պալատ։

Դատավորը հայտարարեց, որ որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

«Ազատության» հետ զրույցում Եգորյանն ասաց, որ չհասցրեց տեղեկանալ, թե որն էր սանկցիայի պատճառը։ «Ես չհասցրեցի տեղեկանամ, թե ինչի համար, նաև չհասցրեցի առարկություն ներկայացնել, ինչի կապակցությամբ ես ստիպված մի կես ժամ պետք է սպասեմ, որ մեր երիտասարդ, հարգելի նախագահող դատավորից այդ հարցերը ճշտեմ և մի քիչ էլ բացատրեմ, թե դատարանի նկատմամբ հարգանքն ինչ է նշանակում»,-նշեց փաստաբանը։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, որպեսզի փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի և մյուսների վարքը գնահատի։

Այս խորագրի վերջին նյութերը