Է. Շարմազանով. «Էրդողանը ճիշտ կանի մութ սենյակում կատու չփնտրի այն դեպքում, երբ այդ կատուն իր ուսերին է»
-Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը ցինիզմի և անհեթեթության ժանրից է,- մեկնաբանելով Թուրքիայի վարաչապետ Էրդողանի այն հայտարությունը, թե ՀՀ սահմանադրական դատարանի որոշման բառերի, նախադասությունների արանքում թաքնված մոտեցումներ կան, և անհրաժեշտէ, որ Երևաննուղղումներկատարի այդ որոշման մեջ՝ «7օր»-ին ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-Թուրքիան լավ կանի՝ իրականացնի միջազգային իր պարատավորությունները, որոնք ստանձնել է հոտեմբերի 10-ին, այլ ոչ թե մեղքը բարդի այս կամ այն ուժի, այդ թվում նաև ՀՀ-ի վրա։ ՀՀ սահմանադրական դատարանը պարտադիր է մեզ համար, և ՀՀ ՍԴ վճիռը հոկտեմբերի 10-ին հնչած՝ նախագահ Սարգսյանի քաղաքական ելույթի իրավական ձևակերպումն է։ Եթե Թուրքիան համամիտ չէր հայկական կողմի դիրքորոշումներին, ապա հոկտեմբերի 10-ի արձանագրությունների ստորագրումից առաջ է նախագահը հստակ ելույթ ունեցել, և Թուրքիան կարող էր չստորագրել։ Ավելին, Էրդողանը ճիշտ կանի մութ սենյակում կատու չփնտրի այն դեպքում, երբ այդ կատուն իր ուսերին է։
Է. Շարմազանով. «Էրդողանը ճիշտ կանի մութ սենյակում կատու չփնտրի այն դեպքում, երբ այդ կատուն իր ուսերին է»
-Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը ցինիզմի և անհեթեթության ժանրից է,- մեկնաբանելով Թուրքիայի վարաչապետ Էրդողանի այն հայտարությունը, թե ՀՀ սահմանադրական դատարանի որոշման բառերի, նախադասությունների արանքում թաքնված մոտեցումներ կան, և անհրաժեշտ է, որ Երևանն ուղղումներ կատարի այդ որոշման մեջ՝ «7օր»-ին ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

7or.am