ԼՂՀ լեռնարդյունաբերական արտադրությունում 2010թ. արձանագրվել են ռեկորդային ցուցանիշներ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանքերում թանկարժեք մետաղների առկայության մասին վաղուց է հայտնի։ Խորհրդային ժամանակաշրջանում այստեղ հետազոտական և գործնական որոշակի աշխատանքներ են տարվել, սակայն ԼՂՀ անկախացումից հետո են միայն ղարաբաղյան հանքերը սկսել շահագործվել։
Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում պղնձի և ոսկու հանքավայրն ուսումնասիրելու և շահագործելու նպատակով 2002թ. օգոստոսին հիմնվել է «Բեյզ Մեթլս» (Հայաստան) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
Ամբողջ մեկուկես տարվա ընթացքում նախագծվել, կառուցվել է ու արտադրություն է սկսել հանքաքարի վերամշակման գործարանը, որի շինարարությունը ավարտվել է 2003թ. սեպտեմբերին։ Նույն տարվա հոկտեմբերին թողարկվել է պղնձի և ոսկու խտանյութի արտադրության առաջին խմբաքանակը։