Լրահոս

21.01.2010 13:34

ԱԺ պատգամավոր. «Թուրքիան ուզում է հաստատի, ուզում է՝ չհաստատի...»

ԱԺ պատգամավոր. «Թուրքիան ուզում է հաստատի, ուզում է՝ չհաստատի...»

ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական սահմանի բացման մասին՝ ասել է, թե սահմանը բացվելու պարագայում հայ գործարար մտքին ու ձեռքին մեծ հնարավորություններ են ընձեռվում, բայց, այդուհանդերձ օրենսդրական բավականաչափ փոփոխություններ է հարկավոր կարտարել՝ անվտանգություն ապահովելու համար։

Նրա խոսքերով, սակայն, ԱԺ-ն այդ ուղղությամբ քայլեր դեռևս չի ձեռնարկել։

Պատասխանելով «7օր»-ի՝ «Թուրքիան մինչև ապրիլի 24-ը կվավերացնի՞ արձանագրությունները, թե՞ ոչ» հարցին՝ Վարդան Բոստանջյանն ասել է, թե դա կարևոր չէ։

-Թուրքիան ուզում է հաստատի, ուզում է՝ չհաստատի, դրանից ՀՀ-ն բացարձակապես վտանգի մեջ չի հայտնվում։ Ւնչ վերաբերում է միջազգային հանրության նակատմամբ ունեցած մեր ամբողջ կեցվածքին, արդեն ակնհայտ է, որ ՀՀ-ն տվյալ պարագայում ոչ միայն եղել է նախաձեռնող, սկսող կողմ, այլ նաև պայմաններից  ձերբազատված հարաբերությունների հաստատման ինստիտուտի պաշտպան, և հիմա եթե Թուրքիայի հանրապետությունը հարմար չգտնի վավերացնել, մենք կորցնելու ոչինչ չունենք,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։