Լրահոս

27.06.2017 17:48


«Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի մոտ գտնվող դաշտում այրվել է 4,5 հա խոտածածկույթ

«Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի մոտ գտնվող դաշտում այրվել է 4,5 հա խոտածածկույթ

Հունիսի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Խարբերդի Ձորի 1-ին փողոցի թիվ 4 և թիվ 5 տներին հարակից տարածքում` 1900 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի մոտակայքում գտնվող դաշտում՝ 4,5 հա, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի 26 Կոմիսարների փողոցի թիվ 7 տան այգում՝ 110 քմ, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 21-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 600 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը