Լրահոս

27.06.2017 08:36


Կոտայքում հայտնաբերվել են օձեր՝ տան պատին և դպրոցի հանդիսությունների դահլիճում

Կոտայքում հայտնաբերվել են օձեր՝ տան պատին և դպրոցի հանդիսությունների դահլիճում

Հունիսի 26-ին, ժամը 17:17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Աղբյուրակի փողոցի 4-րդ փակուղի թիվ 3 տան պատին նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 26-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի միջնակարգ դպրոցի հանդիսությունների դահլիճում նկատվել են օձեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի երկու օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը