Լրահոս

26.06.2017 14:27


Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet Niva»-ն, «Opel Vectra»-ն և «Lada 04»-ը․ կան տուժածներ

Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet Niva»-ն, «Opel Vectra»-ն և «Lada 04»-ը․ կան տուժածներ

Հունիսի 23-ին, ժամը 10:14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Chevrolet Niva» մակնիշի 34 NM 773 պետհամարանիշի (վարորդ՝ 1963 թ. ծնված Ա. Մ.), «Opel Vectra» մակնիշի 32 SV 801 պետհամարանիշի (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Մ.) և «Lada 04» մակնիշի 35 CS 146 պետհամարանիշի (վարորդ՝ 1961 թ. ծնված Կ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1967 թ. ծնված Ե. Հ.-ը և 1995 թ. ծնված Դ. Մ.-ը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են հիվանդանոց:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը