Լրահոս

21.01.2010 13:06

Վ. Բոստանջյան. «Ես հակված եմ իրատեսական համարել 1,2% տնտեսական աճը»

Վ. Բոստանջյան. «Ես հակված եմ իրատեսական համարել 1,2% տնտեսական աճը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանն ասել է, թե ըստ ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության՝ 2010թ. ներդումների խթանում, գործարար բարենպաստ պայմանների ստեղծում և արդյունաբերության որոշակի ճյուղերի զարգացում է նախատեսվում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ 2010թ. կլինի ավելի լավը, քան 2009թ.։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե որքանո՞վ է իրատեսական համարում բյուջեով նախատեսված  1,2% տնտեսական աճը՝ նա պատասխանել է, թե հակված է իրատեսական համարել այն։

-Գոյություն ունեցող պայմաններում ես ողբերգական չեմ ուզում համարել նախորդ տարվա մեր այդպիսի անկումը։ Կա ներդրումային, արդյունավետության բարձրացման, ավելի առաջադեմ ճյուղերի գործունեության քաղաքականություն, և այս հանգամանքը 2010թ. ինչպես պետական բյուջեի ծախսային, այպես էլ ծրագրային մոտեցումներով թույլ է տալիս աճի վերաբերյալ կասկած չունենալ,-ասել է ԱԺ պատգամավորը։

Վարդան Բոստանջյանը բավարար է  գնահատել կառավարության աշխատանքը և նշել, որ կառավարության հրաժարականի պահանջը կտրուկ մոտեցում է ու հարիր չէ քաղաքակրթված մարդուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։