Լրահոս

26.06.2017 23:53


Հանձնել է զոհված հորը պատկանող զենք-զինամթերքը, որը պահել էր թոնրատանը

Հանձնել է զոհված հորը պատկանող զենք-զինամթերքը, որը պահել էր թոնրատանը

Ոստիկանությունից հայտնում են, որ Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 24-ին, ժամը 15.30-ին, 1986 թ. ծնված Խաչիկ Հ.-ն կամավոր հանձնել է 1 ինքնաշեն կրակող սարք, հակատանկային արկի 1 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 70 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են զոհված հորը, որոնք ձեռք էր բերել 1988-1989 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ և պահել տանը կից թոնրատանը:

Այս խորագրի վերջին նյութերը