Լրահոս

25.06.2017 20:44


Ապարանում հայտնաբերել են սանհանգույցի երկաթյա խողովակից կախված 29-ամյա բնակչուհու դին

Ապարանում հայտնաբերել են սանհանգույցի երկաթյա խողովակից կախված 29-ամյա բնակչուհու դին

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 24-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ժամը 11:10-ի սահմաններում Ապարան շտապօգնության կայանից ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են երիտասարդ աղջկա կախված դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10:30-ի սահմաններում նույն հասցեի բնակիչ, 29-ամյա Մերի Մ.-ն տան սանհանգույցի երկաթյա խողովակից գոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Մերի Մ.-ն ամուսնացած էր, խնամքին ուներ 1 տղա, 1 աղջիկ, ամուսինը այդ պահին տանը չի եղել և նրան այդ վիճակում հայտնաբերել է հարևանուհին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը