Լրահոս

25.06.2017 18:20


Արամուսի տներից մեկի կաթսայատան ներսում օձ է հայտնաբերվել

Արամուսի տներից մեկի կաթսայատան ներսում օձ է հայտնաբերվել

Հունիսի 25-ին, ժամը 13:10-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Ջրմուղի 3-րդ փողոցի տներից մեկի կաթսայատան ներսում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները կաթսայատանը բռնել են սահնօձ տեսակի օձ (մոտ 1.2 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը