Լրահոս

25.06.2017 16:06


Բերդի շենքերից մեկի բակի ավտոտնակում օձ են բռնել

Բերդի շենքերից մեկի բակի ավտոտնակում օձ են բռնել

Հունիսի 25-ին, ժամը 14:45-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի բակի ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ավտոտնակից բռնել են մոտ 25 սմ երկարությամբ իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը