Աշխարհ

24.06.2017 11:15


Կատարն անիրատեսական է համարում արաբական երկրների պահանջները

Կատարն անիրատեսական է համարում արաբական երկրների պահանջները

Կատարն անիրատեսական է համարում արաբական պետութունների ներկայացրած պահանջները և կոչ է անում վերանայել դրանք։ Ինչպես հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ այս մասին հայտարարել է Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդուրահման Ալ Թանին։

Նա Կատարի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն անվանել է «անօրինական», որոնք խախտում են երկրի ինքնիշխանությունը։

Հիշեցնենք, որ Քուվեյթի իշխանությունները Կատարին էին փոխանցել արաբական 4 երկրների պահանջների ցանկը, որոնք կատարելու դեպքում հնարավոր կլինի վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը և Բահրեյնը Կատարին 10 օր ժամանակ էին տվել այդ պահանջները կատարելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը