Լրահոս

24.06.2017 10:51


Ավտովթարի հետևանքով 14 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել (լրացված)

Ավտովթարի հետևանքով 14 պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել (լրացված)

Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 12 պայմանագրային զինծառայող, մեկի վիճակը գնահատվում է ծանր, տեղափոխվում է Երևան, մյուսները հետազոտվում են, նախնական վիճակները գնահատվում է բավարար:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Քիչ հետո նա տեղեկացրել է, որ իրավիճակ փոխվել է․ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:

Նշենք, որ հունիսի 24-ին, ժամը 08:31-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է)։ 14 ուղևոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները 7 տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 7-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները 2 տուժածի ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից, իսկ ժամը 09:28-ին հոսանքազրկել են ավտոմեքենան:

***

Ժամը 11:20-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենիսի զինվորական հոսպիտալից 7 տուժածի տեղափոխում են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուս 7-ից երկուսը դուրս են գրվել, իսկ հինգը՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալում ստանում են համապատասխան բուժօգնություն:

Այս խորագրի վերջին նյութերը